Քիմ Քարդաշյանը հեգնական գովազդում ծաղրել է իր փաստաբանական քննության ձախողումը
- Jul 24
- 2 min read

Քիմ Քարդաշյանը կրկին ապացուցեց իր կարողությունը՝ անհաջողությունները վերածել վերնագրերում հայտնվող
լուրերի: 45-ամյա ռեալիթի շոուի աստղը ծաղրել է իր փաստաբանական քննությունը չհանձնելու փաստը իր Instagram-ում հրապարակված Update էներգետիկ ըմպելիքի նոր հումորային գովազդում:
Քարդաշյանը փաստաբանական քննությունը հանձնել էր 2025 թվականի հուլիսին, բայց մի քանի ամիս անց հրապարակայնորեն խոստովանել էր, որ ձախողել է այն:
Գովազդային տեսանյութի մի տեսարանում Քարդաշյանը նստած է թանգարանանման տարածքում գտնվող թափանցիկ ապակե խորանարդի մեջ: Այցելուները անցնում են, մինչև մի կին մոտենում է և հարցնում.
«Նա ընդհանրապես անցե՞լ է չափանիշը»: (խաղ «անցե՞լ է չափանիշը» արտահայտության հետ):
Ետին պլանում հնչող օպերան կտրուկ ավարտվում է, և բազմազավակ մայրը շրջվում է դեպի այցելուն և վստահորեն պատասխանում.
«Ոչ: Ես չեմ անցել չափանիշը: Ես բարձրացրել եմ այն»: («didn't pass the bar. I raised it»):
Դրանից հետո Քիմը հանգիստ վերադառնում է իր փաստաթղթերին՝ կողքին Update էներգետիկ ըմպելիքի տուփը:
Տեսանյութի սկիզբը ոճավորված է մամուլի ասուլիսի նման: Քարդաշյանը մոտենում է ամբիոնին սև կաշվե, խորը դեկոլտեով և ոճային արևային ակնոցներով աչքի ընկնող հագուստով։
«Մարդիկ միշտ հարցնում են ինձ իմ կատարած աշխատանքի մասին», - ասում է աստղը՝ կտրուկ հանելով ակնոցը։
Նայելով ուղիղ տեսախցիկին՝ նա ավելացնում է. «Ոչ այդպիսի աշխատանք»։
Երբ տեսախցիկները թարթում են, Քիմը շարունակում է. «Մարդիկ միշտ հարցնում են ինձ. «Քիմ, ինչպե՞ս ես անում այդ ամենը։ Քիմ, ինչպե՞ս ես շարունակում շարժվել։ Քիմ, դրանք իսկակա՞ն են»։
Երբ լրագրողը հարցնում է. «Քիմ, ինչո՞ւ հենց դու», նա առանց վարանելու պատասխանում է. «Ես պարզապես չգիտեի, որ այլընտրանք կա»։ Հաջորդ հարցին՝ «Քիմ, ինչո՞ւ հիմա», աստղը հակադարձում է. «Կոֆեինը պարզապես դադարեց ազդել, իսկ աշխատանքն իմ տարերքն է»։
Մեկ այլ կադրում Քիմը հայտնվում է լաբորատորիայում՝ ծավալուն պլատինե կեղծամով։ «Թարմացումը մշակվել է առաջատար մասնագետների թիմի կողմից... և նրանցից ոչ մեկը ես չեմ», - կատակում է նա։
Նկարագրության մեջ Քիմը հակիրճ նշել է. «Էներգիայի ապագան»։




















