top of page

Գյումրիում ու Փարաքարում քարոզարշավ անելու համար ՔՊ-ն փող է խնդրում համակիրներից ու աջակիցներից

  • Feb 21, 2025
  • 1 min read

Գյումրիի և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ։

ՔՊ-ն հաշվեհամար է տրամադրել, որ ցանկացողները փող փոխանցեն, նաև հիշեցրել են, որ նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամը։

Իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող: 

 
 
1/2795
bottom of page