top of page

Ալմաթի՝ նոր օդային ուղի Երևանից դեպի Ղազախստան FLYONE ARMENIA-ի չվացուցակում

  • 6 hours ago
  • 1 min read

FLYONE ARMENIA-ն՝ հայկական առաջին ազգային ավիաընկերությունը, հայտարարում է Երևան–Ալմաթի–Երևան ուղղությամբ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր միջազգային երթուղային ցանցը և ամրապնդելով Հայաստանի և Ղազախստանի միջև օդային կապը։

2026 թվականի հունիսի 12-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել նոր ուղղության մեկնարկին նվիրված պաշտոնական արարողությունը, որի շրջանակում խորհրդանշական ժապավենը կտրել է FLYONE ARMENIA-ի կոմերցիոն տնօրեն Հայկ Հակոբյանը։

Նշենք նաև, որ Ալմաթիի միջազգային օդանավակայանում Երևան–Ալմաթի առաջին չվերթը դիմավորվել է պաշտոնական արարողությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Վաչիկի Ղևոնդյանը, Ալմաթի քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հարություն Անուշավանի Պողոսյանը, ինչպես նաև TAV Almaty-ի ավագ փոխնախագահ և գլխավոր տնօրենի տեղակալ Օնուր Սաթիրը։

Նոր ուղղությունը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործարար նպատակներով ճանապարհորդող ուղևորների համար՝ ապահովելով հարմարավետ ուղիղ օդային կապ Հայաստանի մայրաքաղաքի և Ղազախստանի խոշորագույն քաղաքներից մեկի միջև։

Երևան–Ալմաթի–Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Տոմսերը հասանելի են flyone.am կայքում և FLYONE բջջային հավելվածում։



FlyOne Armenia-ի մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Ներկայում ավիաընկերությունն իրականացնում է թռիչքներ 31 ուղղություններով՝ դեպի Եվրոպայի, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրներ՝ շարունակաբար ընդլայնելով իր երթուղային ցանցը։


Գործունեության մեկնարկից ի վեր FLYONE ARMENIA-ն փոխադրել է ավելի քան 3,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերությունը շահագործում է Airbus A320/321 ընտանիքի ժամանակակից օդանավեր, որոնք լիովին համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։

 
 
bottom of page