Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ
- 5 hours ago
- 1 min read

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բեռը կուղարկվի 5 վագոնով՝ Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։
Այնուհետև շարժակազմը Բյոյուկ-Քյասիկ կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։
Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 19-ին. այդ ժամանակ ուղարկվել էր 488 տոննա բեռ։




















