«Բրիտանիայի և Կանադայի համար «վտանգավոր է» Չինաստանի հետ գործ բռնելը». Թրամփ
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան և Մեծ Բրիտանիան չպետք է գործ բռնեն Չինաստանի հետ, քանի որ դա վտանգավոր է:
«Նրանց (Մեծ Բրիտանիային – խմբ.) համար դա շատ վտանգավոր է, և իմ կարծիքով՝ ավելի վտանգավոր է այն, որ Կանադան սկսում է գործարար հարաբերություններ Չինաստանի հետ։ Կանադայի գործերը այժմ վատ են, շատ վատ, սակայն նրանք չեն կարող Չինաստանը դիտարկել որպես այս խնդիրների լուծում», – լրագրողներին ասել է Թրամփը։
Հայտարարությունը հնչել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդներ Քիր Սթարմերի և Մարկ Քարնիի Չինաստան կատարած այցերի ֆոնին (Մեծ Բրիտանիայի վարչապետը դեռևս Չինաստանում է, մինչդեռ Կանադայի վարչապետը այցելել էր հունվարի սկզբին):




















