top of page

«Հրապարակ»․ Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին

  • 13 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեսանք, կիրակի օրը ՔՊ երեւանյան քարոզարշավի ընթացքում խայտառակ պատկեր գրանցվեց, երբ ամենուր մերժում ու բոյկոտում էին Փաշինյանին։

Քարոզարշավը փրկելու համար, մեր տեղեկություններով, Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ-ականներն արագ ինքնակազմակերպվել են եւ օրվա ընթացքում նիկոլական տատիկներ են դուրս բերել փողոց, որ Փաշինյանին մի երկու գովեստի խոսք ասեն։

Շենգավիթի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ «ախրաննիկներն» արագընթաց մեքենաներով տատիկների էին բերում Փաշինյանի հետ հանդիպման վայր, ոմանց թեւանցուկ ուղեկցելով։

Բնակիչները նաեւ տեսանյութեր ունեն, որոնք փոխանցել են մեզ, սակայն խնդրել են, որ չհրապարակենք՝ իրենց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարից խուսափելու համար, որովհետեւ դժվար չի լինի պարզել, թե ով է նկարահանումն արել։ Իսկ ՔՊ-ականներն ասում են` մենք ձեզ խոսքի ազատություն ենք բերել:

 
 
1/2759
bottom of page