top of page

Խոշոր վթար Այնթափում. Կան հոսպիտալացվածներ

  • 9 hours ago
  • 1 min read

Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 17-ին, ժամը 21։00-ին ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Այնթապ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 
 
1/2863
bottom of page