top of page

Երևանում թիվ 64 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բшխվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում  Վիլնյուսի փողոցում, թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ․-ն վարած, թիվ 64 համարի երթուղին սպասարկող  միկրոավտոբուսով բախվել է հեծանվորդ, Երևանի բնակիչ 14-ամյա Գագիկ Ա․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուգիմոր Քլինիք» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 
 
1/2874
bottom of page