Թիմի պարտություններից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
- May 2
- 1 min read

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Արսեն Հովհաննիսյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է թիմի ֆեյսբուքյան էջը։ Թե որն է պատճառը, չի նշվում, սակայն թիմը վեևջին շրջանում բազմաթիվ պարտություններ է կրել։
Լուրի ներքո երկրպագուներն արձագանքել են.
«Ժամանակին Շիրակ ֆուտբոլային ակումբը հանրապետության պարծանքն էր, հիմա դարձրել եք խայտառակությունը վատ ղեկավարման պատճառով»։
«Մենակ մարզիչի հրաժարականով ոչինչ չի փոխվում թիմը հիմնահատակ սկսած նախագահ, ակումբի պետ, ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները պիտի փոխվեն չկա Գյումրեցու թասիբն ու պատիվը նայեք հետ երկաշարժյան ժամանակների Շիրակի անցած ճամփան, որ չունեին ոչ մի պայմաններ որպես ֆուտբոլիստ զարգանալու, բայց ունեին թասիբ ու Գյումրիի ու թիմի համբավն ու պատիվը բարձր կպահեին հավաքականում։ Էդ տարիներին Շիրակի հինգ խաղացողից պակաս չի եղել իսկ հիմա գոնե մեկը չկա։ Էս պարագայում ճիշտը հենց էս պահին թիմը ցրելն է, քան թե խայտառակվելը մինչև վերջ «ամոթ»»։




















