top of page

ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև

  • 2 hours ago
  • 1 min read

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ քննադատության է ենթարկել Հյուսիսատլանտյան դաշինքին՝ հայտարարելով, որ կառույցը խելագարվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից և Մերձավոր Արևելքում պատերազմ սկսելուց հետո:

«ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է։ Նախ՝ ամերիկացիները սպանում են Իրանի առաջնորդին և մեծ պատերազմ սկսում Մերձավոր Արևելքում։ Հետո դաշինքի դեգեներատները՝ Թրամփի հլու կամակատար Ռյուտեի գլխավորությամբ, սկսում են քննարկել Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը՝ ԱՄՆ-ին օգնելու համար։ Իսկ թույլ չի՞ տա արդյոք նոր պատերազմի համար Սպիտակ տան ղեկավարին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի»,- գրել է Մեդվեդևը։

 
 
1/2707
bottom of page