top of page

27-ամյա երիտասարդը թմրանյութ էր պահում և օգտագործում․ նա ձերբակալվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 18, 2025
  • 1 min read

27-ամյա երիտասարդը թմրանյութ էր պահում և օգտագործում․ նա ձերբակալվել է


Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և օգտագործում։

Տեղեկությունը հաստատվեց․ նոյեմբերի 17-ին բաժնում երիտասարդը խոստովանեց, որ մարիխուանա է պահում։

Գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց նախաքննական մարմին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը կատարված զննությամբ հայտնաբերվեց 212 գրամ մարիխուանա և 64 գրամ կանեփի սերմ։

Նախաքննությունը շարունակվում է։

bottom of page