top of page

«Նոր խայտառակ շերտեր են բացահայտվում»․ Էդմոն Մարուքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 minutes ago
  • 1 min read

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում:


Բանաձևում հստակ նշված է, որ ԵԽԽՎ-ն խորապես մտահոգված է վարչապետի և Հայ Եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածությամբ։


Այս ձևակերպումից կարելի է ենթադրել, թե իբր Եկեղեցին և Պետությունը հավասար ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն և պայքարում են մեկը մյուսի դեմ։


Մինչդեռ իրականությունն այլ է․ պետությունն իր բոլոր ինստիտուտներով հարձակվել է Եկեղեցու վրա, ինչի հետևանքով բազմաթիվ հոգևորականներ ապօրինի կերպով հայտնվել են բանտերում, իսկ Եկեղեցին, բնականաբար, չի կարող նույն մակարդակում պատասխանել։


Հետևաբար «միջև» («between») բառը տվյալ համատեքստում սխալ է կիրառված, և դրա վերաբերյալ մենք դեռ անպայման մանրամասն քննարկում կունենանք Ստրասբուրգում»։

 
 
bottom of page