top of page

Արտառոց դեպք Երևանում. Մարզասրահի տնօրենը հարվածել է մարզիչի ամուսնու դեմքին, վերջինը հայտնվել է հիվանդանոցում

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։



Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ տուժածը Երանի բնակիչ 22-ամյա Ալբերտ Բ․-ն է, ով ըստ բժշկի ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Աղբյուրի տեղեկություններով, Ալբերտ Բ․-ի կինը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Սիլվի Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը նշված մարզասրահում աշխատավարձի շուրջ տարաձայնություն է ունեցել մարզասրահի տնօրեն ներկայացած Հայրիկ Հ․-ի հետ և որին միջամտել է ամուսինը, որից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում հերթական մարզումների այցելելու ժամանակ նշված մարզասրահում տնօրեն Հայրիկ Հ․-ն հանդիպել է Ալբերտ Բ․-ին և հանկարծակի հարվածել վերջինիս դեմքին, ապա գցել գետնին՝ում  ծնոտի հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք։



Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայրիկ Հ․-ն հանդիսանում է Երևանի 22-ամյա բնակիչ։ 



Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։



Ըստ աղբյուրի, Սիլվի Ս․-ն աշխատում է «Hi gym» մարզասրահում, որպես մարզիչ, իսկ Հայրիկ Հ․-ն նշված մարզասրահի տնօրենն է։

 
 
bottom of page