Փաշինյանի այցելությունից հետո ինձ հեռացրին

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները՝ հաջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Կառավարության շենքի մոտ անցկացված ակցիայի ընթացքում կուսակցության ներկայացուցիչներից Անուշ Վարդանյանը նշել է, որ երկար տարիներ ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում։ Նրա խոսքով՝ այնտեղ աշխատել է շուրջ 13 տարի, սակայն հետագայում հեռացվել է աշխատանքից։
Վարդանյանը պնդել է, որ իր հեռացման պատճառը կապված է եղել քաղաքական իրադարձությունների հետ։ Նրա խոսքով՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Սարգիս եկեղեցի և պահանջել է հանել Վեհափառի անունը, ինքը և մի խումբ երիտասարդներ հրաժարվել են կատարել այդ պահանջը, ինչից հետո իրեն հեռացրել են թեմից։
Նա նաև նշել է, որ ներկայումս աջակցում է Սամվել Կարապետյանին, քանի որ, ըստ նրա, Կարապետյանը հայտարարել է, որ կանգնած է եկեղեցու կողքին և պաշտպանելու է եկեղեցու դիրքերը։




















