top of page

«Ինչ-որ շփոթմունք կա»․ Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին, հուլիսին համերգ չի լինի

  • 2 days ago
  • 1 min read

Աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Նա իր ինստագրամի էջում հանդես է եկել հայտարարությամբ:

«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,- գրել է երաժիշտը:


Հիշեցնենք, որ SOAD-ի՝ հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ համերգը տեղի է ունենալու հուլիսին`Հանրապետության հրապարակում:

 
 
1/2880
bottom of page