Մոսկովյան դատարանն արգելում է iPhone-ի` ձայնը փոխող հավելվածը
- Elen Hovsepyan

- 14 hours ago
- 1 min read

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը պարտավորեցրել է Ռոսկոմնադզորին արգելափակել iPhone-ի այն հավելվածը, որը փոխում է զանգահարողի ձայնը հեռախոսազանգերի ժամանակ:
«Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը բավարարել է վարչական հայցը՝ արգելելու համար բջջային հեռախոսազանգերի ժամանակ զանգահարողի ձայնը փոխող հավելվածի տարածումը App Store-ում և apps.apple.com կայքում», - հայտնել է դատարանը։
Դատարանի որոշմամբ ձայնը փոխող հավելվածի տեղեկատվությունը Ռուսաստանի Դաշնությունում տարածելու համար արգելվել է։ Դատարանը նշել է, որ ձայնը փոխող հավելվածի օգտագործումը հնարավորություն է տալիս «կատարել հեռախոսազանգեր, որոնք ներառում են ծայրահեղական գործունեության կոչեր և ահաբեկչական հարձակումների մասին կեղծ հաղորդագրություններ, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների, պետական մարմինների, տրանսպորտի և հասարակական վայրերի դեմ»։




















