Սպառնացել են հոգևորականին, կոտրել եկեղեցու փականները
- Elen Hovsepyan

- 4 hours ago
- 1 min read

Սպառնացել են հոգևորականին, կոտրել եկեղեցու փականները. հոգևորականների դեմ ճշումները շարունակվում են
Քիչ առաջ Մասյացոտնի թեմը հայտարարություն էր տարածել, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։
MediaHub-ը կապ հաստատեց հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով:
Նա նշեց, որ առավոտյան եկել են Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանը։ Սկզբում հանգիստ խոսել են, իրենց տեսակետներն են հայտնել․ «Ասացին՝ եկեղեցու բարերարինն է եկեղեցին և ինքը պիտի որոշի՝ ով ծառայի եկեղեցուն։ Ինձ ասացին՝ դու պիտի եկեղեցին հանձնես, բանալիները տաս»։
Տեր Արտաշեսի խոսքով՝ այս ամենն արվում է նրա համար, քանի որ նա չի միացել Նիկոլ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին։




















