top of page

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

  • 4 hours ago
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:

  • Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնից:

  • Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Մերինե Սահակյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

  • Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Արարատի մարզի դատախազի տեղակալ Ռեմ Ռշտունին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Գագիկ Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին. Արեգ Խաչատրյանին է վերապահվել Արարատի մարզի դատախազի պարտականությունների կատարումը:

  • Ռաֆայել Արսենյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

  • Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Աշոտ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

  • Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Պետրոս Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 
 
1/2849
bottom of page