Համագործակցության հուշագիր․ որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը․ Էլինար Վարդանյան
- 2 hours ago
- 1 min read

Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։
Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
««Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագիրը մեր համատեղ ջանքերի մասին է՝ ուղղված մեր պետականության պաշտպանությանը:
Որևէ քաղաքական ուժ, հասարակական միավոր ի վիճակի չէ միայնակ հաղթահարել մեր երկրում ստեղծված խորքային ճգնաժամը։
Մենք կարևորում ենք խնդիրների խորքային վերլուծությունը և փորձում ենք «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում գեներացնել ծրագրային լուծումներ: Առաջիկայում կլինեն նոր հետաքրքիր համագործակցություններ, նոր ծրագրեր, նոր առաջարկներ»:




















