Բոլորը վախեցնnւմ են, մենք լուծումներ ենք առաջարկում․ իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ. Արման Թաթոյան
- 1 hour ago
- 1 min read

Բոլորը վախեցնում են, մենք լուծումներ ենք առաջարկում․ իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ։ Այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ նշելով, որ մինչ մյուս քաղաքական ուժերը վախեցնում են քաղաքացիներին, «Միասնության թևերը» լուծումներ է առաջարկում։
«Ժողովուրդ ջան, ամեն ինչ լավ է լինելու, մենք կարողանալու ենք հարցերը լուծենք։ Իշխանություն դեռ չեղած՝ արդեն Սյունիքի գյուղերի խնդիրները հասցրել ենք ՄԱԿ։ Ես լցնում եմ միջազգային օրակարգը։ Իմ վարչապետության ժամանակ այն դիվանագիտության անբաժան մաս է լինելու։ Հայաստանի ինքնիշխան տարածքների դեօկուպացիան բանակցությունների առաջնային հարց ենք դարձնելու»,- նշել է Արման Թաթոյանը։




















