top of page

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին

  • Jun 16
  • 1 min read

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին, որը մինչ այդ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է աշխատակազմը:

«Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը ևս, շնորհակալություն խնդրով մտահոգ և շահագրգիռ բոլոր կողմերին և անձանց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է բոյկոտի և աշխատանքի դադարեցման մասին:

 
 
1/3014
bottom of page