top of page

«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 30
  • 1 min read

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Բան չմնաց, հասնում են իրենց 7-8 տոկոսին, գահավիժումը շարունակվում է


Երեկ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակը:


ՔՊ-ին նշել է միայն 11,3%-ը, սա իրենց հարցումների ընթացքում 2018 թվականից ի վեր գրանցված ամենամինիմալ, ռեկորդային ցուցանիշն է:


«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու»,- ասել էր Սերժ Սարգսյանը դեռ 2018-ին, հիշեցի՞ք, դե հիմա ի՞նչ, եկան էն վիճակին, որից սկսեցին, հասնում են իրենց իրական մաքսիմումին` 7-8 տոկոսի, որով չեն կարող մնալ որպես իշխանություն, նույնիսկ 11 տոկոսը շատ հեռու է իշխանություն ձևավորելու համար»:

1/2089
bottom of page