top of page

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ

  • Jun 23
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները և «Toyota Camry»-ի ուղևոր 51-ամյա Քրիստինե Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Գ․ Շամշյանի տեղեկություններով բեռնատարը բարձված է եղել ալյուրի պարկերով, որոնց մի մասը թափվել է։

 
 
1/3010
bottom of page