top of page

Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 8, 2025
  • 1 min read

Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել


Դեկտեմբերի 7-ին ժամը 13․56-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ծնված տղամարդու կենսաբանական մահը։ Քննիչի գլխավորությամբ մեկնած ոստիկանության  ծառայողները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու  դիակը անկողնում պառկած վիճակում։   Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Վարդենիսի քննչական բաժին։ Դեպքի առնչությամբ հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

 
 
1/2605
bottom of page