Ուժգին պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում, զոհեր ու վիրավորներ կան
- Elen Hovsepyan

- 3 minutes ago
- 1 min read

Ուժգին պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում, զոհեր ու վիրավորներ կան
Ուժգին պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Շահր-ե-Նավ թաղամասում, որմն այդտեղի ամենաաշխույժ առևտրային տարածքներից մեկն է, գրել են ԶԼՄ-ները։
Լայնածավալ ավերածություններ են եղել։ Թալիբանի գլխավորած Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է», - ասել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Կանին։
Չի բացառվում ինքնասպան-ահաբեկչի հնարավորությունը։




















