«Կամ ցմահ կնստեն, կամ կհասցնեն փախչել ու թաքնվել Թուրքիայում». Նաիրի Հոխիկյան
- Elen Hovsepyan
- 5 minutes ago
- 1 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանցանքները լինում են գիտակցված և չգիտակցված, ոչ մեծ և առանձնապես ծանր։ Ըստ գործած հանցանքի տեսակի էլ պատժվում են մարդիկ։
Ամենածանր պատիժը գիտակցված, նախօրոք պլանավորված ու առանձնապես ծանր հանցանքներն են, երբ մարդը կամ մարդկանց խումբը հասկանում է, թե ինչ է անում, հասկանում է դրա հետևանքները, բայց անում է։
Հայաստանի այսօրվա կառավարության մի շարք պաշտոնյաներ շատ լավ են հասկանում իրենց գործած հանցանքների ամբողջ ծանրությունը, հասկանում են, բայց անում են` շատ լավ իմանալով, որ անցել են բոլոր կարմիր գծերը, և Նիկոլից հետո իրենք Սահմանադրական կարգի տապալման համար կամ ցմահ կնստեն, սերնդեսերունդ անիծյալ կլինեն, կամ կհասցնեն փախչել ու թաքնվել Թուրքիայում։
Չեն հասցնի փախչել»:




















