top of page

Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռը

Apr 22
1 min read

Անկարայի Թեմելի շրջանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «CH-47» ծանր բեռնատար ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։ 

Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, իսկ անձնակազմի վիճակը գնահատվում է բավարար։ Վթարի պահին ինքնաթիռում գտնվող 5 զինծառայող հետազոտությունների նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն․ նշվում է, որ դրանք կպարզվեն քննության արդյունքում։

Տեղում աշխատում են փրկարարական և այլ մասնագիտական խմբեր, անվտանգության նկատառումներով տարածքը սահմանազատված է և գտնվում է վերահսկողության ներքո։

 
 
1/3083
bottom of page