top of page

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց, պատրաստ է վավերացման. Միրզոյան

  • Jun 4
  • 1 min read

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Վայրկյաններ առաջ ձեր աչքի առջև ստորագրեցի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը: Հիշում եք՝ օրեր առաջ այն նախաստորագրվել էր իմ և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից՝ իր Հայաստան կատարած այցի ժամանակ:

Հիմա պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագրի տակ, և առաքվել է փաստաթուղթը Հայաստան: Այժմ ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի: Սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, մայիսի 26-ին Երևանում Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար  Մարկո Ռուբիոն  նախաստորագրել էին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։

 
 
1/3010
bottom of page