Իրանական հարվածների ֆոնին՝ Խաչատուր Սուքիասյանը մնացել է Դուբայում
- 2h
- 1 min read

MediaHub-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այս պահին գտնվում է ԱՄԷ-ում՝ Դուբայ քաղաքում։ Ստեղծված քաղաքական իրադարձությունների պատճառով Խաչատուր Սուքիասյանը մնացել է Դուբայում և դեռ չի կարողանում գալ Հայաստան, քանի որ ԱՄԷ-ից չվերթները չեղարկվել են։
MediaHub-ը կապ հաստատեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հետ, սակայն նա տեղյակ չէր և չէր կարող պատասխանել, թե որտեղ է պատգամավորը։
Նշենք, որ մի քանի օր է՝ ԱՄԷ-ի օդանավակայաններից շատերը փակ են, իսկ այսօր Երևան մի քանի չվերթ Դուբայից (FlyDubai և Emirates), Շարժայից (AirArabia) և Աբու Դաբիից (AirArabia) չի կայանա։ Չվերթները չեղարկվել են, իսկ հայ զբոսաշրջիկները մնացել են ԱՄԷ-ում։




















