Մայր Աթոռը զրկվեց պետական հողամասերն անհատույց օգտագործելու իրավունքից
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Մայր Աթոռը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից, կառավարության նիստին որոշում ընդունվեց։
Կառավարությունն առաջարկել էր Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարել, այսուհետ համայնքային ու պետական հողերը Մայր Աթոռին եկեղեցիների շինարարության ու սպասարկման համար տրամադրել ոչ թե անհատույց սեփականության իրավունքով, այլ միայն անհատույց օգտագործման իրավունքով։
Նախագիծը ներառված էր դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում։
Օրենքի նախագծի հեղինակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս կարգավորման հիմքում դրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023-ի ապրիլին Տավուշում կայացած մի խորհրդակցության հանձնարարական, ըստ որի՝ պետք է քննարկել ընդհանուր օգտագործման արոտավայրերով զբաղեցված հողամասերի սեփականության իրավունքով փոխանցման սահմանափակումների նպատակահարմարության հարցը։
Կառավարության կողմից բերված կարգավորումները չեն կարող վերաբերել մինչ այս պահը Մայր Աթոռին հանձնված հողերին։




















