top of page

Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ

  • 56 minutes ago
  • 1 min read

Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:



«Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։



Սա այսօրվա լուր է։ Բառացի թարգմանել եմ։


Հիմա ես չեմ, դուք եք. սա՞ ոնց կմեկնաբանեք մեզ հետ պատահած «խաղաղության» դարաշրջանում․․․»,-գրել է նա:

 
 
1/2733
bottom of page