Բախվել են Ագարակի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի և պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի մեքենաները
- 2 minutes ago
- 1 min read

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Սլավա Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» և Երևանի բնակիչ 59-ամյա Հարություն Բ.-ի վարած «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդներից Սլավա Հ․-ն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Հարություն Բ․-ն՝ Ագարակի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ»,-հայտնում էshamshyan.com-ը։




















