Եվրոպական միությունը կարող էր օգնել Ծոցի երկրներին Իրանի դեմ պшտերազմում, սակայն դա չի անի, քանի որ Ծոցի երկրները չեն աջակցել Ռուսաստանի դեմ պшտերազմում․ Կայա Կալլաս
- 2 minutes ago
- 1 min read

Եվրոպական միությունը կարող էր օգնել Ծոցի երկրներին Իրանի դեմ պատերազմում, սակայն դա չի անի, քանի որ Ծոցի երկրները չեն աջակցել Ռուսաստանի դեմ պատերազմում, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Իհարկե, մենք բոլորս կարող ենք ավելին անել, բայց սա հարց է առաջացնում. մենք նաև մեր սեփական անվտանգության գոտին ունենք Եվրոպայում... Մենք դեռ չենք տեսել, որ Պարսից ծոցի երկրները իրականում օգնեն մեզ այնտեղ, և սա չի կարող միակողմանի խաղ լինել»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է Կալլասը։




















