top of page

Մարկո Ռուբիոն կմասնակցի ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին. Axios

  • 4 hours ago
  • 1 min read

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԱՄՆ միջնորդությամբ կազմակերպված Իսրայելի և Լիբանանի միջև բանակցություններին, որոնք պետք է սկսվեն երեքշաբթի օրը Վաշինգտոնում։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Բանակցությունները կենտրոնացած կլինեն հրադադարի հնարավորության, «Հեզբոլլահի» երկարաժամկետ զինաթափման, ինչպես նաև երկրների միջև խաղաղության համաձայնագրի վրա։

«Իսրայելը պատերազմում է «Հեզբոլլահի», այլ ոչ թե Լիբանանի դեմ, ուստի չկա որևէ պատճառ, թե ինչու երկու հարևանները չպետք է բանակցություններ վարեն»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Հանդիպմանը ներկա կլինեն Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսսան, Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը։

«Հեզբոլլահը» մարտի 2-ին՝ 2024 թվականի հրադադարից հետո առաջին անգամ, ի նշան Թեհրանի հետ համերաշխության, Լիբանանի հարավից հրթիռակոծել էր Իսրայելը։ Խմբավորման առաջնորդ Նաիմ Քասեմը նախօրեին հայտարարել էր, որ մերժում է Իսրայելի հետ բանակցությունները, քանի որ դրանք անօգուտ են։

 
 
1/2791
bottom of page