top of page

Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք Իվան Սուսանինն եք. Արթուր Խաչատրյան

  • 6 hours ago
  • 1 min read

Պարո՛ն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք Իվան Սուսանինն եք: Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Պարոն Փաշինյան, դուք Մովսեսը չեք, դուք ժողովրդին չբերեցիք Ավետյաց երկիր, դուք բերեցիք ողբերգություն, Արցախի Հանրապետության կորուստ, Հայաստանի երրորդ Հանրապետության կորուստ, դուք Իվան Սուսանինն եք՝ այն տարբերությամբ, որ Իվան Սուսանինը կործանեց զավթիչների զորքին, դուք փորձում եք կործանել սեփական ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմն այսօր հայտարարում են, թե Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղություն է, դրա միակ հիմնավորումն էլ այն է, որ սահմաններին կրակոցներ չկան։

Հարյուրամյա պատերազմի օրերին էլ ամեն օր ֆրանսիացիներն ու անգլիացիները չէին կռվում: Պատերազմի ժամանակ կար շատ երկար հանդարտ դարաշրջան, պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած պատճառն է հանգուցալուծվում։ Պետք է ընդունենք, որ այս իրավիճակը խաղաղություն չէ, որպեսզի ձգտենք իրական խաղաղության, խաղաղության, որը կապահովի հակամարտ կողմերի կենսական շահերի պաշտպանությունը։

Մենք դեմ չենք խաղաղության, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական գեբելսյան քարոզչությունը, մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին և հենց այն պատճառով, որ ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել»,- նշել է Խաչատրյանը:

 
 
1/2798
bottom of page