top of page

Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ Թրամփ

  • 2 hours ago
  • 1 min read

Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, որում նա բացարձակապես անարդյունավետ է աշխատել, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Գերմանիայի կանցլեր Մերցի քննադատությանը։

«Նա պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի իր երկրի խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ ներգաղթի և էներգետիկայի ոլորտներում, և ավելի քիչ ժամանակ հատկացնի նրանց, ովքեր վերացնում են իրանական միջուկային սպառնալիքը, այդպիսով աշխարհը, այդ թվում՝ Գերմանիան, ավելի անվտանգ դարձնելով»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Մերցը նախկինում հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը «նվաստացնում է» Միացյալ Նահանգներին, որը պատերազմից դուրս գալու ռազմավարություն չունի։

 
 
1/2826
bottom of page