top of page

«Հրապարակ»․ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում

  • 2 hours ago
  • 1 min read

Երեւանում մայիսի 4-5-ին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում։



Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, որտեղ կայանալու է գագաթնաժողովը, ակցիաներ կկայանան՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։


Բողոքի ակցիան ծրագրել են իրականացնել անհետ կորածների, գերիների հարազատները, արցախցիներ, հասարակական կազմակերպությունների եւ տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։


Ակցիա է նախատեսվում նաեւ Գյումրիում, ուր մայիսի 5-ին այցելելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձելու են հանդիպումներ ունենալ եվրոպացի հյուրերի հետ, նրանց նամակներ փոխանցել։


Եվրոպական պաշտոնյաներին արդեն իսկ բազմաթիվ նամակներ են ուղղվել՝ հորդորով, որ ՀՀ իշխանություններին պարտադրեն՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը եւ ազատ ու արդար ընտրություններ կազմակերպել։




 
 
1/2829
bottom of page