top of page

Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը

  • 15 hours ago
  • 1 min read

Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը. դրանք տեղի են ունեցել Բրյուսելում՝ դեսպանների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այո, նման հանդիպումն իսկապես այսօր տեղի է ունենում ԵՄ քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովում՝ դեսպանների մակարդակով։ Այնտեղ այսօր քննարկում կանցկացվի՝ հիմնված տարբեր սցենարների գնահատման վրա»,- նշել է նա։

Հիփերն ընդգծել է, որ զորավարժությունների սցենարը նախատեսելու է փոխգործակցություն ԵՄ երկրների միջև՝ անվտանգության ոլորտում փոխօգնության մասին հոդվածի համաձայն։

Խոսքը Եվրոպական միության մասին պայմանագրի 42.7 հոդվածի մասին է, որը ենթադրում է ԵՄ երկրների պարտավորությունը՝ միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերել արտաքին ագրեսիայի դեպքում։

Այս հոդվածի հնարավոր գործարկման մեխանիզմների մշակումը՝ եվրոպական հավաքական պաշտպանությունն ապահովելու նպատակով, սկսվել է ՆԱՏՕ-ի ներսում վստահության ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև շարունակվող ու խորացող հակամարտության պատճառով։

 
 
1/2835
bottom of page