top of page

Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ալաշկերտ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Թիմին է միացել Զամբիայի հավաքականի ձախ եզրային հարձակվող Ժոզեֆ Սաբոբոն։ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի սկզբնական հատվածն անցկացրել է տեղի թիմերում։ 2024-ի հունվարին տեղափոխվել է շվեյցարական «Ցյուրիխ», որտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է իսրայելական «Հապոել Բեր Շեվա»։

Մեր նորեկը Զամբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում անցկացրել է 4 խաղ, իսկ ազգային հավաքականում մասնակցել է 14 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։ Սաբոբոն Չիպոլոպոլոյի կազմում (այսպես են անվանում Զամբիայի ազգային հավաքականին, որը թարգմանաբար նշանակում է պղնձե փամփուշտներ) մասնակցել է նաև նախորդ ամիս Մարոկկոյում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։

 
 
1/2634
bottom of page