top of page

«Իրավունք». Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին.

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read
ree

«Իրավունք» թե թրը գրում է . «Իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ երեկ Մայր աթոռի դեմ տեղի ունեցած արշավն ընդամենը նախնական փորձն էր: Այսինքն, իշխանությունները դրանով փորձում էին գլուխ հանել, որ որքանով է նման մեթոդը աշխատող:

«Որքան մարդու կկարողանան ուղարկել Էջմիածին, որքան մարդ կհավաքվի Վեհափառին պաշտպանելու համար, ինքը՝ կաթողիկոսն ինչ գործողությունների հնարավորություն ունի եւ այլն:

Հասկանում են, որ եթե Փաշինյանը որոշի մասնակցել նման ակցիայի, ապա այն պետք է միանշանակ ավարտվի իրենց հաղթանակով: Այլապես, եթ ե գնում է ու չեն կարողանում Վեհափառին հրաժարական պարտադրել, դա լինելու է անձամբ Փաշինյանի համար ծանր պարտություն:

Ուստիեւ, որպես փորձ,առաջ գցեցին արդեն լիովին «փչացած» նախկին հոգեւորականներին, թեեւ բոլորն էին հասկանում, որ մասսա հավաքելու կոչի հետեւում իրականում ոչ թե նրանք են, այլ` Փաշինյանը»,-ասաց աղբյուրը:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ երեկվա օպերացիան ամենեւին էլ լավատեսություն չի ներշնչել Փաշինյանին: Այսինքն, հիմնական հարձակման ժամանակ ձախողման կամ մեծ աղմուկի հավանականությունը շատ մեծ է: Իսկ մյուս կողմից, վիճակը դառնում է ցայտնոտային: «Տարին հենց փոխվի, գործնականում մտնում են ընտրությունների փուլ, որի ժամանակ նման գործողությունները դառնում են շատ ավելի վտանգավոր. Մեկ սխալ, եւ այն կարող է լրջորեն անդրադառնալ ընտրությունների վրա, ու ժամանակ էլ չի մնա վիճակը շտկելու համար»,-ասաց աղբյուրը:

Ըստ նրա, եթե գոնե մինչեւ հունվարի կեսերը չհասնեն Վեհափառի հրաժարականին, ապա կարող է առհասարակ հրաժարվեն այդ մտքից:

 
 
1/2544
bottom of page