top of page

ԱՄՆ-ում փոթորիկների պատճառով 16 մարդ է մահացել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Mar 15
  • 1 min read

ԱՄՆ-ում առնվազն 16 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել՝ երկրի հարավային և միջին-արևմտյան շրջաններում տեղի ունեցած փոթորիկների և տորնադոների հետևանքով, հայտնում է NBC News-ը։


«Արքանզաս, Իլինոյս, Ինդիանա, Քենթուկի, Միսիսիփի, Միսսուրի և Թեխաս նահանգներում մոլեգնող տորնադոներն ու փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի դրանից՝ եղանակային էքստրեմալ պայմաններն արդեն հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը: Այս շրջաններում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

bottom of page