top of page

«Դատարանը փաստացի թույլ չի տալիս գռզոյի հայցին ծանոթանանք»․ Նաիրի Հոխիկյան

  • 4 hours ago
  • 1 min read

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաչատուր Սուքիասյանի (գռզո) անհիմն բողոքի հիման վրա փետրվարի 3-ին Արմավիրի մարզի դատավոր Գոհար Ֆիդանյանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա։ Որոշումից ավելի քան 14 օր է անցել, բայց դատարանը ծանուցագիր չի տալիս, գործը չի փոխանցում մեզ, փաստացի թույլ չի տալիս գռզոյի հայցին ծանոթանանք, որ կարողանանք բողոքարկել և հանել արգելանքը։


Արդեն մի քանի օր է, մտերիմներիս ինչ-որ մարդիկ մոտենում ու «բարեկամաբար խորհուրդ են տալիս» զերծ մնալ կողքիս լինելուց, որ հանկարծ իրենք էլ նույն խնդիրները չունենան։


Կա՞ արդյոք սրան այլ անվանում, քան ուղղորդված քաղաքական հետապնդում և ֆինանսական ճնշում՝ լռեցնելու համար։


Ցավոտ բան ասեմ Նիկոլի ու նրա կողակիցների համար՝ եթե նույնիսկ լրիվ մենակ էլ մնամ, չեմ լռելու և կանգ չեմ առնելու, մինչև վերջին կիսաթուրք ՔՊ-ականը չհեռացվի Հայաստանի կառավարումից, իսկ դատական գործերն անպայման ավարտ ունենում են։


Արտուշ Գաբրիելյանն էլ էր ինձ փորձում դատել։ Հիմա ինքն է մեղադրյալի աթոռին»։

 
 
bottom of page