Դատավորը թույլատրեց Մկրտիչ Սրբազանին այցելել ատամնաբուժարան
- Feb 20
- 1 min read

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստի ժամանակ փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը միջնորդեց՝ Մկրտիչ Սրբազանին թույլատրել ամեն կիրակի, ինչպես նաև եկեղեցական տոներին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն, իր բնակության վայրում՝ Էջմիածին քաղաքում գտնվող եկեղեցում մասնակցել պատարագի, թույլատրել Սրբազանի եղբոր կնոջը, ինչպես նաև եղբոր երեխաներին շփվել Պռոշյանի հետ, նաև թույլ տալ փետրվարի 27-ին ու մարտի 2-ին, ժամը 15-18-ն այցելել Էջմիածնում գտնվող ատամնաբուժարան, քանի որ Սրբազանն ունի ատամները բուժելու կարիք։
Դատավորը, հաշվի առնելով Սրբազանի առողջականի հետ կապված խնդիրները, թույլատրեց նրան այցելել ատամնաբուժարան, իսկ մյուս միջնորդությունների մասով որոշումներին անդրադարձ կկատարվի հաջորդ նիստին։




















