ՀԱՊԿ-ը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար․ Լավրով
- 2 days ago
- 1 min read

ՀԱՊԿ-ը բաց է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«ՀԱՊԿ-ը միշտ բաց է եղել երկխոսության համար, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ։ Երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում ճգնաժամեր չկային, երբ գործում էր Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, երբ իրականացվում էին Աֆղանստանին ուղղաթիռներ մատակարարելու ծրագրեր՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, և երբ կար Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության ամբողջական ծրագիր, նույնիսկ այդ ժամանակ ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնվել նստել ՀԱՊԿ-ի հետ՝ անվտանգության հարցեր քննարկելու համար»,-ասել է նախարարը։




















