top of page

Հույս ունեմ՝ էթիկայի հանձանժողովի առաջին շահառուներից կլինեն Ռուստամ Բաքոյանն ու Արթուր Հովհաննիսյանը

Aug 10
1 min read

ԱԺ ամբիոնին ելույթ ունենալու համար մոտեցած Էդգար Ղազարյանը ողջունեց միայն ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Ուժեղ Հայաստան»-ի և «Հայաստան»-ի պատգամավորներին ու քաղաքացիներին։ Ապա բացատրեց, իր քայլին պետք չէ նայել էթիկայի տեսանկյունից։

«Սա ազնվության բացառիկ դրսևորում է, ես պարզապես անկեղծ եմ ձեզ հետ հարաբերություններում։ Եթե նկատել եք, այս օրերին ձեզանից ոչ ոքի չեմ ողջունում, չեմ բարևում, անգամ նրանց, ում հետ ունեցել եմ անձնական շփումներ, հարաբերություններ, շատ քչերի հետ։ Սա իմ անկեղծ զգացմունքների  դրսևորում է։ Սա քաղաքավարության պակաս չէ, որովհետև դուք մեծ ցավ եք պատճաել ինձ, դուք մեծ ցավ եք պատճառել մեր ժողովրդին, այն աններելի է»,-ասաց նա։

Ղազարյանի խոսքով, կների ՔՊ-ական պատգամավորներին միայն այն դեպքում, եթե նրանք ԱԺ այդ հատվածից իրենց սեփական որոշումներով տեղափոխվեն մյուս հատված, որտեղ տեղեր են հատկացված անկախ պատգամավորների համար։

Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու շուրջ քննարկումներին, ապա Ղազարյանը հույս հայտնեց, որ հանձանժողովի առաջին շահառուներից կլինեն ՔՊ-ական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

 
 
1/3083
bottom of page