top of page

Ցեխ շպրտելով՝ սրբությունը չեն նսեմացնում, ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը. Հայր Հովհաննեսը՝ Փաշինյանին

Apr 17
1 min read

«Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ»,- նշել է Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։

Հայր Սուրբը գրել է. «Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը սեփական քաղաքական ներկապնակի մռայլ գույներով, մի բան անփոփոխ է մնում. հայ հոգևորականը իր ամենօրյա նվիրյալ ծառայությամբ շարունակում է պայծառ ու բարեզարդ պահել մեր սրբությունները, ամրացնել ժողովրդի հավատքը, մխիթարել ու զորացնել ազգի զավակներին։

Ի տարբերություն ՔՊ-ականների՝ որոնց քաղաքական բառապաշարը սնվում է պիտակավորումից, ատելության խոսքից ու վիրավորական արտահայտություններից, եկեղեցականը ծառայում է լռությամբ, աղոթքով, խոնարհությամբ և գործով։ Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը։

 
 
1/3083
bottom of page