top of page

Հայտնի է «Փյունիկ»-«Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցը

  • Jun 28
  • 1 min read

Հայտնի են դարձել ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկ» — «Մարսաշլոկ» դիմակայության վայրերն ու ժամանակացույցը։

Առաջին հանդիպումը տեղի կունենա Մալթայի «Սենթենարի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։ Խաղի մեկնարկը՝ 20։00:

 
 
1/3037
bottom of page