Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Feb 4, 2025
1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նախարար Միրզոյանը մասնակցել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:




















