top of page

Թրամփը արագացրել է Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը՝ վարձելով 250 աշխատող

  • 1 day ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արագացրել է Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարությունը՝ վարձելով 250 աշխատող, այս մասին գրում է New York Times-ը։

«Նախագահ Թրամփը մրցավազքի մեջ է ժամանակի դեմ։ Նա վարձել է 250 աշխատողներից բաղկացած թիմ՝ շաբաթական յոթ օր, օրական 20 ժամ շարունակ շինարարությունը շարունակելու և հնարավորինս արագ աշխատանքն ավարտելու համար»,-նշում է թերթը։

Նշենք, որ օգոստոսի 7-ին ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշմամբ արգելվել է պարահանդեսային դահլիճի շինարարությունը առանց Կոնգրեսի հաստատման։ Դատարանը երկու շաբաթով հետաձգել է որոշումը՝ Թրամփին հնարավորություն տալով բողոքարկել այն Գերագույն դատարան։ Եթե Գերագույն դատարանը չմիջամտի այդ ժամանակահատվածում, շինարարությունը պետք է դադարեցվի։

 
 
1/3031
bottom of page