Գաղտնալսումների թեման ինձ չի վերաբերվում. ԱԱԾ փոխտնօրեն
- Elen Hovsepyan

- 7 hours ago
- 1 min read

Հարցերն ինձ չեն վերաբերվում, դրանց պատասխանները չեմ կարող ձեզ տալ։ Եթե ունեք իմ մասնագիտության հետ կապված հարցեր՝ ֆինանսական և տնտեսական տիրույթուն, տվե՛ք։ Այսպես Ազգային ժողովում լրագրողների հարցերին այն մասին, թե ո՞ր մարմիններն են վերջին շրջանում ակտիվ գաղտնալսումներ իրականցնում, եթե ոչ ԱԱԾ-ն, պատասխանեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալը չպատասխանեց նաև հարցին, արդյո՞ք ազգային անվտանգության ծառայությունը կարող է կապ ունենալ սոցցանցերում տարածվող տեսանյութերի հետ, և ինքը ինչպե՞ս է վերաբերվում նման տեսանյութերի տարածմանը։




















